Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ստորագրվեց եռակողմ համաձայնագիր

ՀՀ ԱՆ. Ստորագրվեց եռակողմ համաձայնագիր

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության  եռակողմ համաձայնագիր։

 

Համաձայնագրի նպատակն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների հետագա իրականացումն ու արդյունավետ համագործակցության ընդլայնումն է։


Ըստ համաձայնագրի ՀՀ մարզերում համայնքների բնակիչների շրջանում շարժական կլինիկաների միջոցով կշարունակվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը։ Ընդհանուր  բժշկական ծառայությունների փաթեթում կընդգրկվեն  վիրուսային հեպատիտներ Բ, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, ուլտրաձայնային հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունն ու անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր կազմակերպություններ հետագա հետազոտման և բուժման նպատակով։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ